RIP подготовил AvAtAr

Добро пожаловать!
Rip был подготовлен для ПОЛЬЗОВАТЕЛЕЙ uCoz систем!!!
Բարի գալուստ KAYFOTSTATUSNER.DO.AM



Գլխավոր » » Անեկդոտներ » Խառը Անեկդոտներ

Ամբողջը: 155
Ցույց է տրված: 121-140
Էջեր: « 1 2 ... 5 6 7 8 »

Դասավորել ըստ: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам
Պոլոզ Մուկուչը գնում է Ֆրանսիա ու այնտեղ իրեն ներկայացնում են Բալզակին։
— Օնորե դե Բալզակ, — ներկայանում է Բալզակը։
Պոլոզ Մուկուչն էլ իրան չի կորցնում ու ասում է.
— Պոլոզե դե Մուկուչ։
Խառը Անեկդոտներ | Ավելացնող: Rubo| Ավելացվել է: 09.06.2011 Ավեկացնել մեկնաբանություններ

Կինը՝ ամուսնուն.
– Ինձ դուր չի չի գալիս, թե դու ինչպես շարունակ ասում ես իմ մեքենան, իմ հեռուստացւյցը, իմ բազկաթոռը։ Քանի որ մենք ամուսիններ ենք, ապա մեզ մոտ իմ ու քո չպետք է լինի, այլ միայն մեր։ Ի դեպ, այդ ի՞նչ ես որոնում այդտեղ։
– Մեր շալվարը։
Խառը Անեկդոտներ | Ավելացնող: Rubo| Ավելացվել է: 09.06.2011 Ավեկացնել մեկնաբանություններ

Հարցազրույց Ավ. Իսահակյանի հետ.

-Բայց չէ՞ որ Քրիստոսն ասել էր, որ թշնամիներին պիտի սիրել.
-Այո, բայց Քրիստոսի ժամանակ թուրքեր չկաին
Խառը Անեկդոտներ | Ավելացնող: Rubo| Ավելացվել է: 09.06.2011 Ավեկացնել մեկնաբանություններ

մեկին(կամ կրկին աբարանցուն) ասում են..
- տուժողին հարվածել եք ծանր, բութ գործիքով:
- չե.. գլխով եմ խփել
Խառը Անեկդոտներ | Ավելացնող: Rubo| Ավելացվել է: 09.06.2011 Ավեկացնել մեկնաբանություններ

Ավտոտեսուչը մի BMW է կանգնեցնում։ Իջնում է մի հաստավիզ, թիկնեղ երիտասարդ։
- Ձեր փաստաթղթերը,- ասում է ոստիկանը։- Նորմալ է... Խնդրում եմ բացել բեռնոցը։
Երիտասարդը բացում է բեռնոցը։ Այնտեղ մի ավտոմատ է դրված լինում։
- Սա՞ ինչ է...
- Հե՛չ, հաշվիչ ա...
- Ա՛յ ընկեր, դա ի՞նչ հաշվիչ, հաշվիչը սա է,- ասում է ոստիկանը և գրպանից հանում մի իսկական հաշվիչ։
- Հա՛, ցավդ տանեմ, էտի նախնական հաշիվներ անելու համար ա, իմը՝ վերջնական...
Խառը Անեկդոտներ | Ավելացնող: Rubo| Ավելացվել է: 09.06.2011 Ավեկացնել մեկնաբանություններ

Կողոպտիչը մութ անկյունում կանգնեցնում է լավ հագնված մի մարդու և ասում.
- Փողերդ տու՛ր։
- Խորհուրդ չեմ տա դա անել։ Ես պետական մարմիններում եմ աշխատում։
- Այդ դեպքում փողերս տու՛ր։
Խառը Անեկդոտներ | Ավելացնող: Rubo| Ավելացվել է: 09.06.2011 Ավեկացնել մեկնաբանություններ

Մի մարդ գնում է հրապարակ ու սկսում է գոռալ. 
— Մեր Ազգային Ժողովի կեսը է՛շ են, է՜շ։
Ոստիկանները իրան բռնում են ու հինգ տարի հինգ օրով բանտ նստացնում։ Հինգ օրը՝ հասարակական կարգը խախտելու համար, հինգ տարի էլ՝ պետական գաղտնիքը բացելու համար։
Խառը Անեկդոտներ | Ավելացնող: Rubo| Ավելացվել է: 09.06.2011 Ավեկացնել մեկնաբանություններ

Դոլարի կուրսն իջնում է,ապարանցին գնում է դիմավորելու
Խառը Անեկդոտներ | Ավելացնող: Rubo| Ավելացվել է: 09.06.2011 Ավեկացնել մեկնաբանություններ

Աբարանցին երթուղային տաքսու մեջ աչքը կպցնումա, երթուղային տաքսին պաժառա ընկնում
Խառը Անեկդոտներ | Ավելացնող: Rubo| Ավելացվել է: 09.06.2011 Ավեկացնել մեկնաբանություններ

Ֆուտբոլի խաղի ընդմիջմանը հաղորդավարի խցիկ է մտնում տեղի թիմի մարզիչն ու ասում հաղորդավարին.
- Դուք չե՞ք կարող հաղորդումը մի քիչ դանդաղ վարել։ Մեր տղաները չեն կարողանում այդ արագությամբ խաղալ։
Խառը Անեկդոտներ | Ավելացնող: Rubo| Ավելացվել է: 09.06.2011 Ավեկացնել մեկնաբանություններ

Քյավառցին երկու ձեռին մի–մի տոպրակ դատարկ շշերով լիքը փողոցով գնում է, ընկերոջն է տեսնում, ընկերը հարցնում է.
— Կարողա՞ ֆինանասկանտ վատա, տանում ես շշեր հանձնես։ Բա ինձ ինչի՞ չես ասում, բա ընկերությունը էլ որ օրվա համարա՞։
Քյավառցին էլ ասում է։
— Չէ ախպեր, էտ չի։ Կնոջս հետ կռվեցի, ասեց ունեցած–չունեցածտ հավաքի ու գնա ստեղից։
Խառը Անեկդոտներ | Ավելացնող: Rubo| Ավելացվել է: 09.06.2011 Ավեկացնել մեկնաբանություններ

Լոռեցուն ասում են՝ անձրևա գալիս։ Էս լոռեցին էլ ասումա՝ դրսու՞մ։
Խառը Անեկդոտներ | Ավելացնող: Rubo| Ավելացվել է: 09.06.2011 Ավեկացնել մեկնաբանություններ

Աբարանցի տղեքը նստում են ավտո ու գնում են աղջիկ փախցնելու։ Մոտները չի սատցվում։ Իրանց հարցնում են, թե՝ բա ի՞նչ եղավ, ինչի՞ չստացվեց։ Իրանք էլ ասում են, թե՝ ապե ջան, ավտոյում տեղ չկար։
Խառը Անեկդոտներ | Ավելացնող: Rubo| Ավելացվել է: 09.06.2011 Ավեկացնել մեկնաբանություններ

Սենց վիճակ ա, ինքնաթիռի տակի մասը չկա, ուղևորները ով որտեղից կարա կախվել ա, Օդաչուն ասում ա.
- Ժողովուրդ, սենց չի լինի, շատ ծանր ենք, մեկը պետք է զոհաբերի իրեն:
ձեն չկա, նորից ա ասում.
- ժողովուրդ ինքնաթիռը չի դիմանում ծանրությանը, մեկը պիտի գցվի:
Հայը տխուր նայում ա շորջը.
- Լավ ես կգցվեմ:
Ու բոլորը ծափ են տալիս:
Խառը Անեկդոտներ | Ավելացնող: Rubo| Ավելացվել է: 09.06.2011 Ավեկացնել մեկնաբանություններ

Հանդիպում են երկու ընկեր: Մեկն ասում է.
- Կներես, ամաչում եմ ասել, բայց պետք է ասեմ: Ես երեկ քո կնոջ հետ քնել եմ:
- Հետո ի՞նչ:
- Ո՞նց "հետո ինչ": Բաժանվիր նրանից:
- Բայց ինչու՞:
- Ո՞նց "ինչու": Որովհետև ինքը ձեր շենքի բոլոր տղամարդկանց հետ եղել է:
- Հետո ի՞նչ:
- Ո՞նց "հետո ինչ": Բաժանվիր նրանից:
- Բայց ինչու՞:
- Ո՞նց "ինչու": Ինքը քո բոլոր ընկերների հետ եղել է:
- Հետո ի՞նչ:
- Ո՞նց "հետո ինչ": Բաժանվիր նրանից:
- Բայց ինչու՞:
- Ո՞նց "ինչու": Որովհետև ամբողջ քաղաքը նրա համար հերթ է կանգնել:
- Հետո ի՞նչ:
- Ո՞նց "հետո ինչ": ԲԱԺԱՆՎԻՐ նրանից:
- Բայց ինչու՞: Որ ես է՞լ հերթ կանգնեմ:
Խառը Անեկդոտներ | Ավելացնող: Rubo| Ավելացվել է: 09.06.2011 Ավեկացնել մեկնաբանություններ

- Գիտե՞ս, տղաս, քո տարիքում Նապոլեոնը դասարանի լավագույն աշակերտն էր,- ասում է հայրը։
- Իսկ քո տարիքում նա արդեն Ֆրանսիայի կայսրն էր...
Խառը Անեկդոտներ | Ավելացնող: Rubo| Ավելացվել է: 09.06.2011 Ավեկացնել մեկնաբանություններ

Մեկը փախչում է հետապնդումից։ Զբոսայգու միջով վազելիս նկատում է, որ շատ մերկ արձաններ կան։ Ժամանակ չկորցնելով՝ հանվում է և հարմար դիրք ընդունելով՝ քարանում։ Մեկ էլ հանկարծ լսում է.
- Գուլպաներդ հանիր, թե չէ բոլորս կբռնվենք։
Խառը Անեկդոտներ | Ավելացնող: Rubo| Ավելացվել է: 09.06.2011 Ավեկացնել մեկնաբանություններ

Մի ջահել աղջկա համար 2 մառդասպան են պատվիրում հարևաններով, ու ասում են թե երբ է աշխատանքից վերադառնալու աղջիկը, որպիսի սպանեն տուն բարձրանալուս:
Մարդասպանները նրբանցքում դռան հետևը սպասում են,...աղջկա տուն գալու ժամանակն է արդեր, անհամբեր սպասում են բայց աղջիկը չկա ու չկա, գալիս 1 ժամ է անցնում ու դեռ չկա, 2-րդ ժամն է դեռ չկա, գալիս գիշերվա 1-է հասնում ու դեռ չկա աղջնակը:
Անհանգստացած արտաքինով մարդասպաններից մեկը շշուկով ասում է մյուսին` 
Կարողա խեղճին բանա պատահել ?
Խառը Անեկդոտներ | Ավելացնող: Rubo| Ավելացվել է: 09.06.2011 Ավեկացնել մեկնաբանություններ

- Դու լսեցի՞ր, թե ինչպես երգեցի ես երեկ։ Ձայնս ուղղակի չէր տեղավորվում դահլիճում։
- Չլսեցի, բայց տեսա, թե ինչպես էին մարդիկ դուրս գալիս, որպեսզի իրենց տեղը զիջեն ձայնիդ։
Խառը Անեկդոտներ | Ավելացնող: Rubo| Ավելացվել է: 09.06.2011 Ավեկացնել մեկնաբանություններ

- Շա՜տ եմ սիրում դասական երաժշտություն. հենց դասն սկսվում է, միացնում եմ փլեյերը ու լսում ռոք...
Խառը Անեկդոտներ | Ավելացնող: Rubo| Ավելացվել է: 09.06.2011 Ավեկացնել մեկնաբանություններ