RIP подготовил AvAtAr

Добро пожаловать!
Rip был подготовлен для ПОЛЬЗОВАТЕЛЕЙ uCoz систем!!!



Գլխավոր էջ » 2011 » Июнь » 27 » Շիմպանզեից տուժած ամերիկուհու դեմքը լիովին փոխարինել են
10:45
Շիմպանզեից տուժած ամերիկուհու դեմքը լիովին փոխարինել են

Անբողջովին փոխարինել են շինպանզեից տուժած ամերիկուհու դեմքը: Համարյա
 100-կիլոգրամանաոց ընտանի շիմպանզեն 2009թ. փետրվարին Ստեմֆորդ քաղաքում
հարձակվել էր 57-ամյա Չարլա Նեշի վրա, երբ վերջինս եկել էր ընկերուհու մոտ
,որպեսզի նրան օգնի փողոցից տուն բերելու Տրեվիս շիմպանզեին, որը
նկարահանվել էր մի քանի գովազդային հոլովակներում: Վիրահատությունը
կատարվել է Բոստոնի  Brigham & Women հիվանդանոցում և տևել է մոտ  20
ժամ, վիրահատությանը մասնակցում էին ավելի 20 վիրաբուժ, բուժքույրեր և 
անեսթիզիոլոգներ:  Երբ Նեշը փորձել է շիմպանզեին գայթակղել խաղալիքով,
  կապիկը հարձակվել է նրա վրա: Չարլան զրկվել էր երկու ձեռքերի
դաստակներից, քթից, շրթունքներից, կոպերից, գլխուղեղի վնասվածք էր ստացել և
ամբողջովին կորցրել էր տեսողությունը: Բժիշկները հրաշք էին համարում նրա
ողջ մնալը:  Վիրահատության ընթացքում բժիշկները փորձել են փոխպատվաստել
տուժողի ձեռքերը, բայց հրաժարվել են այդ մտքից, քանի որ հիվանդի օրգանիզմը
չի ընդունել պատվաստը:

 


Չարլայի եղբայր Ստիվը վիրահատությունից հետո հաղորդեց, որ իր քույրը
դեմքի հետ միասին ստացել է նաև ատամներ: Հիմա նա ամենաշատը երազում է
համբուրգեր ուտել:


Այժմ Նեշը հրաժարվում է աշխարհին ցույց տալ իր դեմքը, բայց նրա դուստրը ասում է, որ մոր տեսքը "Ֆանտաստիկ է”:


Բժիշկները ասում են , որ Նեշը նման չի ինքն իրեն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նայել են: 1063 | Ավելացրել է: Rubo | Ռեյտինգ: 0.0/0
Կոմենտարիաների քանակը: 0
Միայն գրանցվածները կարող են կոմենտարիաներ ավելացնել
[ Գրանցվել | Մուտք ]