RIP подготовил AvAtAr

Добро пожаловать!
Rip был подготовлен для ПОЛЬЗОВАТЕЛЕЙ uCoz систем!!!



Գլխավոր էջ » 2011 » Июль » 4 » Լեւոն Արոնյանը 3-րդն է աշխարհում
15:05
Լեւոն Արոնյանը 3-րդն է աշխարհում

ՖԻԴԵ-ն հրապարակեց շախմատիստների եւ շախմատիստուհիների անհատական ռեյտինգները:

Տղամարդկանց աղյուսակը 2821 միավորով գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը: Երկրորդ տեղը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը` 2817 միավոր: Առաջատարների եռյակը կրկին եզրափակում է մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը` 2805:

100 ուժեղագույն շախմատիստների ցուցակում Հայաստանի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը 42-րդն է, Վլադիմիր Հակոբյանը` 81-րդը, Գաբրիել Սարգսյանը` 84-րդը:

Կանանց աղյուսակի առաջին տեղը զբաղեցնում է հունգարուհի Յուդիթ Պոլգարը` 2699 միավոր: Մեր գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 2521 միավորով զբաղեցնում է 12-րդ տեղը: Առաջին 100 շախմատիստուհիների մեջ են գտնվում նաեւ Լիլիթ Մկրտչյանը (33-րդ տեղ) եւ Լիլիթ Գալոյանը (72-րդ):

Նայել են: 747 | Ավելացրել է: Rubo | Ռեյտինգ: 0.0/0
Կոմենտարիաների քանակը: 0
Միայն գրանցվածները կարող են կոմենտարիաներ ավելացնել
[ Գրանցվել | Մուտք ]