RIP подготовил AvAtAr

Добро пожаловать!
Rip был подготовлен для ПОЛЬЗОВАТЕЛЕЙ uCoz систем!!!



Գլխավոր էջ » 2011 » Июль » 21 » Ամենա ամենա
14:17
Ամենա ամենա

Ամենամեծ ընտանիքը

Երևանում, հարավ-Արևմտյան թաղամասում, Բաբաջանյան 163 հասցեով, 2-րդ և 4 -րդ բնակարաններում բնակվում է մեր քաղաքի ամենաբազմանդամ ընտանիքը: Ընտանիքը գլուխ Մամիկոն Ղազարյանն իր տիկնոջ՝ Անթառամ Կիրակոսյանի հետ մեծացրել են 17 զավակ, որոնցից ամենամեծը ծնվել է 1975թ, իսկ ամենակրտսերը՝ 1994թ.: Ռեկորդակիր ընտանիքի անդա-զավակներն են՝ Աննա(1975թ.), Դավիթ(1976թ.), Սարա(1977թ.), Ռեբեկա(1977թ.), Քրիստինա(1978թ.), Հովսեփ(1979թ.), Իսրաել(1980թ.), Մայրամ(1982թ.), Լիա(1983թ.), Աբել (1985թ.), Սամվել (1986թ.), Գայանե(1987թ.), Հռիփսիմե (1988թ.), Դանիել(1990թ.), Հակոբ(1991թ.), Աբրահամ(1992թ.), Եվա(1994թ.): Սարան և Ռեբեկան նույն օրն են ծնվել: ՀՀ կառավարությունը Ղազարյանների ընտանիքին միկրոավտոբուս է նվիրել:

Ամենամեծ արձանը

«Հաղթանակ» զբոսայգում, 30 մետրանոց պատվանդանի վրա, երբևէ վեր էր խորանում Ի. Ստալինի արձանը: 1962թ-ին այն հանվեց և 1967թ-ին, դրա փոխարեն կանգնեցվեց Երևանի ամենամեծ արձանը՝ «Մայր Հայաստանը»: Արձանի բարձրությունը, որը մարմանավորում է ձեռքին սուրը պահած կնոջը՝ 22 մետր է, իսկ պատվանդանի հետ՝ 52 մ.: Երևանի ամենամեծ արձանի ճարտարապետը Արա Հարությունյանն է: Ճարտարապետական մեծ արժեք է ներկայցնում նաև պատվանդանը, որտեղ գտնվում է Մեծ Հայրենական Պատերազմին նվիրված թանգարանը, որի հեղինակն է ՍՍՀՄ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը:

Ամենահին ԲՈՒՀ-ը

Ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի ամենահին ԲՈՒՀ-ը Երևանի Պետական Համալսարանն է: Այն հիմնվել է Հայաստանի առաջին պետության օրոք՝ 1919թ-ին: Համալսարանի առաջին ռեկտորն է եղել անվանի պրոֆեսոր Յուրի Ստեփանի Գամբարովը: Նա գլխավորում էր այդ պաշտոնը 1919թ-ի հուլիսից մինչև 1920թ-ի Նոյեմբեր: Համալսարանը գործում էր Սովետական իշխանության հաստատումից հետո:

Ամենահին գերեզմանատները

Երևանի ամենահին գերեզմանոցը թվագրվում է միջնադարով և կոչվում է «Կոզերն»: Այն գտնվում էր մետրոկայարան Բաղրամյանի և «Սիրահարվածների» այգու մոտակայքում: Այստեղ կոզերն անունով մի եկեղեցական է թաղված եղել: Այստեղի էլ առաջացել է առաջացել է գերեզմանոցի անվանումը: Քաղաքաշինության ժամանակ գերեզմանատունը անհետացավ: Նախքան Խորհրդային իշխանության գալը, երկար ժամանակ քաղաքային Պանթեոնը և Կոմիտասի անվան զբոսաշյգին՝ քաղաքային գերեզմանատուն էր:

Ամենաբարձրադիր թաղամասը

Երևանի ամենաբարձրադիր թաղամասը՝ Հին Նորքն է: Այն գտնվում է ծովի մակարդակից 1200մ բարձրության վրա:
Առաջ Հին նորքը կոչվում է Չոլմախչի: 1851թ-ին վարչական կենտրոն դառնալուց հետո, Հին նորքը դարձավ մայրաքաղաքի թաղամասերից մեկը. Քանաքեռը, որ առանձին գյուղ է, փոքր ինչ զիջում է Նորքին: Երևանի ընդլայնման հետ, այն մտավ քաղաքի կազմի մեջ:

Ամենաերկար փողոցը

Երևանի ամենաերկրար փողոցը բոլոր ժամանակներում եղել է Օրջանեկիդզեի անվան փողոցը: Հայաստանի անկախությունից հետո, այն վերանվանցեղ Արշակունյացի: Այն սկիզբ է առնում Երևանի Պետական Կրկեսի շենքից և հասնում մինչև Նորագավիթ գյուղը. Փողոցի երկարությունը 7 կմ.:

Ամենահին դեղատունը

Երևանի ամենահին դեղատունը գտնվում էր «դեղատան» փողոցի վրա: Հենց այդ պատճառով էլ փողոցը այդպես է անվանված: Հին դեղատունը այժմ չի գործում, սակայն փողոցը շարունակում է կրել իր անվանումը:

Ամենամեծ և յուրահատուկ բնակելի շենքերը

Մասնագետների կարծիքով, Երևանում ճարտարապետական լուծումներով առանձացվող շենքը գտնվում է Մոսկովյան 31 հասցեով: Նախագծի հեղինակը Ալեքսանդր Թամանայանի որդին՝ ճարտարապետ Գևորգ Թամանյանն է:
Իսկ ամենամեծ շենքը գտնվում է Էրեբունի-Մասիվում՝ Խաղաղ Դոնի 5 հասցեով: Շենքն ունի 9 հարկ, 17 մուտք և 412 բնակարան: Ճարտարապետների կարծիքով շնեքի գլխավոր առավելությունը՝ դրա նրա չափսերն են, իսկ ճարտարապետությամբ այն աչքի չի ընկնում:

Ամենամեծ դահլիճները

Երևանի ամենամեծ դահլիճները գտնվում են Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում: Նախագծի հեղինակներն են Արթուր Թարխանյանը, Հրաչիկ Պողոսյանը, Սպարտակ Խաչիկյանը: ՄՀՀ-ը հանձնվել է շահագործման 1983թ-ին: Համերգային դահլիճը միաժամանակ ընդունում է 2400 հանդիսատեսի, իսկ մեծ դահլիճը՝ 5700. Երկու դահլիճներն են առանձնանում է իրենց պտտվող տրիբունաներով, ինչը հանրավորություն է տալիս ընդամենը 15 րոպեյում ևս 1000 նստատեղ ավելացնել դահլիճում:

Ամենահին հիդրոէլեկտրակայանը

Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանը կառուցվել է 1926 թ-ին՝ ՍՍՀՄ կազմի մեջ Հայաստանի ընդգրկվելուց 6 տարի անց: Շինարարության ավարտից անմիջապես հետո այն սկսել է աշխատել: Հիդրոէլեկտրակայանը կառուցված է Հրազդան գետի ձախ ափին: Նախագծի հեղինակը հռչակավոր Ա. Թամանյանն է:

Ամենանահին շուկան

Երևանի ամենահին շուկան գտնվում էր այնտեղ, ուր այսօր կանգեցված է հեղափոխական Ս. Շահումյանի արձանը” Այստեղ էլ ռուսական ուղղափառ եկեղեցի էր գտնվում: 30-ականներին նոր շինարարություն սկսելու նպատակով եկեղեցին և ամենահին շուկան(կամ, ինչպես երևանցիներն էին այնն անվանում «Հին Հանթար»)՝ քանդվեցին:

Ամենամեծ հրապարակը

Երևանի ամենամեծ հրապարակը՝ Հանրապետության Հրապարակն է: Այն չունի շինարարության կոնկրետ տարեթիվ, իսկ արխիվային փաստաթղթերում շինարարությունը ժամանակագրված է 1926-ից սկսած մինչև 1977թթ.: Հրապարակի հատակագիծը օվալաձև է, այն շրջապատված է ճարտարապետական բարձրարժեք շենքերով: Նախագծի վրա տարբեր ժամանակներում աշխատել են Ա.Թամանյանը, Ս. Սաֆարյանը, Մ. Գրիգորյանը, Գ.Թամանյանը, Վ. Արևշատյանը, Է. Սարափյանը, Լ. Վարդանովը, Ն. Պերեմուզովը և քանդակագործ Ս. Մերկուրովը: 1970 հրապարակը արժանացավ ՍՍՀՄ ճարտարապետների պետական մրցանակին: 2007թ-ին այն ամբողջությամբ վերանորոգվեց և ստացավ հայկական ավանդական գորգագործության նախշազարդեր:

Երևանը բնութագրող ամենափոքր արձանը

Երևանը բնութագրող ամենափոքրիկ արձանը, որը մշտապես գտնվել է Շահումյանի հրապարակին կից, կոչվում է «Երևանի սառը ջուրը», կամ «Ջուր վաճառող տղան»: Այն կանգնեցել է 1970թ-ին՝ հեղինակն է Ն. Բաջանյանի և ճարտարապետ Մ. Կնտեղցյանի կողմից: Արձանի չափսերը համապատասխանում են 12-14 ամյա պատանու կառուցվածքին: Այժմ, ինչպես և միշտ, այն գտնվում է Կոմայգու մուտքի մոտ:

Ամենահին լուսանկարչատունը

Աբովյան 12 հասցեում գործող «Խանոյան» լուսանկարչատունը բացվել է 1930թ-ին և Երևանում ամենահինն է: Այն հիմնադրվել է Վանից գաղթաց լուսանկարիչ Գաբրիել Խանոյանի կողմից(իսկական ազգանունը Ալեքսանյան): Նախքան 1930թ-ը Երևանում աշխատում էին «անակնկալներ» անվանվող լուսանկարիչներ:
«Խանոյան» լուսանկարչատունը հիմնադրից անցավ նրա քրոջ որդուն՝ Օնիկ Հարությունյանին, իսկ այժմ էլ պատկանում է նրա որդունէ Արմենակ Հարությունյանին(նա ևս հայտնի է Խանոյան ազգանվամբ):

Առաջին լուսանկարչական գործակալությունն ու առաջին լուսանկարիչ-լրագրողը

Երևանի առաջին լուսանկարչական գործակալությունը բացվել է 2002թ-ի հունվարի 17-ին: Նրա հիմնադիրներն են Մխիթար Խաչատրյանը, Մելիք և Հերբերտ Բաղդասարյանները, որոնք առաջին լուսանկարիչ-լրագրողի՝ Նամրութ Բաղդասարյանի որդիներն են:

Ամենամեծ երկնաքարը

Երևանում ամենամեծ երկնաքարը գտնվում է Պետական Երկրաբանական Թանգարանում: Այն նման է մետաղական ձուլածոյի, անհարթ մակերեսով, չափսերով այն չի գերազանցում սպայի գլխարկին: Զարմացնում է չափսերի ու քաշի անհամապատասխանությունը. երկնաքարը կշռում է 37.5 կգ:

Առաջին տրամվայ-ուղղին

Երևանում առաջին տրամվայ ուղղին սկսել է գործել 1933թ-ին: Այն սկիզբ էր առնում նախկին Օրջոնեկիձեյի փողոցից, անցնելով Կարմիր Բանակի, Մարքսի, Հոկտեմբերի փողոցներով և հասնում էր Թոխմախ Գյոլ: Հետադարձ ճամփան անցնում էր միևնույն փողոցներով:

Ամենամեծ և ամենաերիտասարդ կինոթատրոնը

Երևանի ամենամեծ և ամենաերիտսասրդ կինոթատրոնը դա «Այրարատ» կինոթատրոնն է, որը ճանաչված է «Ռոսիյա» անունով: Այն նախատեսված է 3000 այցելուի համար: Այն հանձնավել է շահագործման 1975թ-ին: Այժմ կինոթատրոնը վերանորոգվում է: Ժամանակին օրեկան այն այցելում էր 2500 հանդիսատես:

Ամենակարճ փողոցը

Երևանի ամենակարճ փողոցը՝ Մելիք-Ադամյանի անվ. փողոցն է: Դրա երկարությունը չի գերազանցում 150 մետրը:

Ամենահին հյուրանոցները

Հայաստանի ամենահին հյուրանոցը դա Արուճի քարավանատունն է, որ գտնվում է Հայաստանի հարավ-արևելյան մասում և թվագրվում է 10-րդ դարով: Մեկ այլ քարավանատուն գտնվում է Սելիմի լեռնանցքի Աղնձաջոր կոչվող վայրում և թվագրվում է 1332թ-ին: Բուն ճամփորդներից բացի քարավանատները ապաստարան են եղել նաև նրանց ուղեկցող կենդանիների համար:

Ամենամեծ ճաշը

Հայաստանում տարվա մեջ միայն մեկ անգամ կարելի է տեսնել պջախի վրա 100 կաթսա ու 14 տղամարդու, ովքեր ողջ գիշեր՝ մինչև լուսաբաց, խառնում են Հայաստանի ամենամեծ ճաշը՝ թմբուկների զարկերի ուղեկցությամբ: Տասնյակ հազարավոր մարդիկ նույն վայրում միասին համտեսում են Հայաստանի ամենամեծ ճաշը՝ հարիսան:
Դրա պատրաստման համար օգտագործվում է 700կգ գառան միս, 600կգ. մաքրած ցորեն, 42կգ. աղ և 100 կաթսաներ:

Ամենամեծ գրադարանը

Երևանի և ոչ միայն Երևանի ամենամեծ գրադարանը գտնվում է Մաշտոցի անվան փողոցի սկզբնամասում: Այստեղ հավաքված են ավելի քան 30.000 գրքեր և ձեռագրեր, որոնց թվում՝ բնօրինակներ և եզակի նմուշներ, որոնցից ամենահինը թվագրված է 9-րդ դարով: Գրադարանի պահեստաֆոնդը կազմում է եվրոպական ժառանգության 10%-ը:


copypaste.am

Նայել են: 2450 | Ավելացրել է: Rubo | Ռեյտինգ: 0.0/0
Կոմենտարիաների քանակը: 2
2 Rahma  
0
In awe of that anwsre! Really cool!

1 ANI  
0
SHAT HETAQRQIR E

Միայն գրանցվածները կարող են կոմենտարիաներ ավելացնել
[ Գրանցվել | Մուտք ]